ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները (լուսանկարներ)

Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները (լուսանկարներ)
29.03.2014 | 17:02

Օրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։

Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին։ Առաջինը տեղի են ունեցել շախմատի մրցումները։ Խաղերն անցկացվել են մարտի 26-28-ը շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 և աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, շախմատի տախտակի շուրջ ուժերը չափել է շուրջ 100 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ շախմատիսներ։

Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Հայաստանում ամերիկյան համալսարանն էր, երկրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում՝ ճարտարապետաշինարարական համալսարանը։

Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Արտավազդ Հայրապետյանը (ագրարային համալսարան), երկրորդում՝ Զոհրակ Ապրեսյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան), երրորդում՝ Հայկ Ազիզբեկյանը (ԵՊՀ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն շախմատիստուհի ճանաչվեց Նարե Առաքելյանը (ճարտարապետաշինարարական համալսարան), այնուհետև՝ Լուսինե Թորոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Լիլիթ Մաթևոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։

Շախմատի մրցաշարը կարևորվում է հատկապես այն տեսանկյունից, որ 2015թ. աշնանը Հայաստանում կանցկացվի շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնությունը։

Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, վերջինիս առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, 3-օրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ